Հայտնի են դարձել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ու ակումբի ղեկավարների հանդիպման մանրամասները։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ղեկավարությունը 28-ամյա հարձակվողին հայտնել է, որ նրանց միջև վերջերս կայացած կոնֆլիկտում աջակցում է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։
Նշվում է, որ բոլոր տարաձայնությունները հարթվել են, Լուկակուն հույս ունի «Տոտենհեմի» դեմ խաղում վերադառնալ թիմի հայտացուցակ։