«Յուվենտուսը» գոհ չէ «Բարսելոնայից», որը փորձեր է ձեռնարկում Ալվարո Մորատային ձեռք բերելու ուղղությամբ այն դեպքում, երբ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վճռական է տրամադրված իսպանացի հարձակվողին պահելու առումով:
Նշվում է, որ «Յուվենտուսում» գոհ չեն, քանի որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին իրենց ֆուտբոլիստի հետ կապ է հաստատել առանց ակումբի թույլտվության:
«Յուվենտուսը» Մորատային թույլ կտա հեռանալ միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան փոխարինող գտնել, բայց սահմանափակ տրանսֆերային բյուջեի պատճառով նրանք չեն կարողանա հավասարազոր փոխարինող գտնել հունվարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի գործարքը 95%-ով համաձայնեցված է: Կատալոնացիները «Յուվենտուսի» հետ 6-ամսյա վարձակալության շուրջ են համաձայնության եկել, «Ատլետիկոյի» հետ՝ ևս:
Մորատան «Բարսելոնայի» հետ նվազագույնը 1,5 տարով պայմանագիր կկնքի: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստի գործակալը պետք է հաստատի գործարքի ավարտվելու մասին: