Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը պատասխանել է այն հարցին, թե ինչ հիշողություններ ունի մանկական տարիքում անցկացրած մարզումների մասին:
«Հիշում եմ, որ ավարտեցի մարզումները և հետո երկար սպասեցի ծնողներիս՝ մի քանի ժամ: Եվ այդ ամբողջ ընթացքում ես խաղում էի պատի հետ՝ պատկերացնելով, որ դա Ուիմբլդոնի եզրափակիչն է կամ Ռոլան Գարոսը։ Հիմա մտածում եմ այդ մասին ու հասկանում, որ երկար ճանապարհ եմ անցել։
Հիշում եմ, որ թենիսի ակումբի կողքին բնակելի շենքեր կային, և ես շատ աղմուկ էի բարձրացնում, երբ հարվածում էի պատին, դա մարդկանց դուր չէր գալիս, բայց ես շարունակում էի:
Երբ առաջին անգամ գնացի մարզման, շատ ամաչկոտ էի: Առաջին մարզչի հետ իմ բախտը շատ բերեց, նա օգնեց ինձ էլ ավելի սիրել թենիսը։ Եվ նա գիտեր, թե ինչպես աշխատել երեխաների հետ, ես միայն հիմա եմ դա հասկանում»,- հույն թենիսիստի խոսքերն է փոխանցում atptour.com -ը: