Ռուսաստանցի թենիսիստներ Դանիիլ Մեդվեդևը և Ռոման Սաֆիուլինը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) գավաթի խմբային փուլի առաջին հանդիպման երրորդ խաղում հաղթել են ֆրանսիացի Էդուարդ Ռոժե-Վասելինին և Ֆաբրիս Մարտինին։
Մրցաշարն անցկացվում է Ավստրալիայում։
Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով՝ հօգուտ ռուսների։ Ռուսաստանի հավաքականը հաղթեց ընդհանուր 2-1 հաշվով։ Հաջորդ խաղում ռուսները հունվարի 4-ին կհանդիպեն ավստրալացիների հետ, նույն օրը ֆրանսիացի թենիսիստները կխաղան Իտալիայի հավաքականի հետ։
ATP գավաթն անցկացվում է երրորդ անգամ, մրցաշարի գործող հաղթողը Ռուսաստանի հավաքականն է։ Ընթացիկ մրցաշարին մասնակցում է 16 թիմ, որոնք բաժանված են չորս խմբի։ Խմբերի հաղթողները դուրս կգան կիսաեզրափակիչ։ Մրցաշարը կավարտվի հունվարի 9-ին։