«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Արգենտինայի և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Յուլիան Ալվարեսին, հաղորդում է TyC Sports-ը։
Նշվում է, որ գործարքը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն արգենտինական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 21 հանդիպում, դարձել 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































