«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով նախկինում հանդես է եկել «Ինտերում», ասել է, որ երբեք չի տեղափոխվի իտալական որևէ այլ ակումբ։
«Կարո՞ղ եմ ապագայում տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Միլան»: Երբեք. դա երբեք տեղի չի ունենա:
«Յուվենտուսը» ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել նույնիսկ «Ինտերից» առաջ, բայց երբ Կոնտեն գլխավորեց «Ինտերը», այս տարբերակը դարձավ առաջնահերթություն ինձ համար:
Իտալիայում ինձ համար գոյություն ունի միայն «Ինտերը»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































