«Ռոմայի» 31-ամյա կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին կանցկացնի 2019/20 մրցաշրջանի երկրորդ մասը «Ռենում»: Ֆրանսիացի կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Վեսթ Հեմ»՝ հայրենիքում կարիերան շարունակելու հնարավորության պատճառով:
Նզոնզիի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռոմային», իսկ կիսապաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Գալաթասարայում» ՝ վարձավճարով: Չստանալով բավարար խաղային պրակտիկա՝ ֆուտբոլիստը դիմել է «Ռոմային»՝ խնդրելով իր համար այլ ակումբ գտնել: