«Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆ Կարին դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով իր կարիերայի ընթացքում 3000 անգամ հաջող երեք միավորանոց նետում է կատարել:
33-ամյա Կարին պատմական նետումը կատարել է երրորդ քառորդի վերջում՝ «Դենվերի» դեմ խաղում :
Բացի այդ, լիգայի կրկնակի MVP-ն կրկնել է իր սեփական շարքը՝ 157 անընդմեջ հանդիպումներից, որոնցում նա կատարել է առնվազն մեկ երեք միավորանոց ճշգրիտ նետում: Սա իր տեսակի մեջ ամենաերկար անընդմեջ շարքն է լիգայի պատմության ընթացքում: Նոր շարքը սկսվել էր 2018 թվականի դեկտեմբերի 1-ից։
Երկու շաբաթ առաջ Ստեֆը գրանցեց իր կարիերայի 2974-րդ երեք միավորանոց հաջող նետումը և գերազանցեց Ռեյ Ալենի ռեկորդը՝ լիգայի պատմության մեջ ամենաշատ հեռահար դիպուկ նետումների քանակով: