«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Մադրիդյան ակումբը լուրջ հետաքրքրություն ունի 19-ամյա հոլանդացու նկատմամբ։ Իսպանական ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Գրավենբերգն այս մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։