«Էվերթոնն» աշխատում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ ակումբը հետաքրքրված է «Մոնակոյի» ու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի ծառայություններով։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը կցանկանար ձեռք բերել նրան, բայց Գոլովինի տրանսֆերային արժեքը կարող է չգոհացնել «Էվերթոնին»։
Անգլիական ակումբը հետաքրքրվում է նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Շոն Լոնգստաֆի, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող Դենիս Զաքարիայի և «Սպարտակի» կիսապաշտպան Գուս Տիլի ծառայություններով, որը հիմա վարձավճարով խաղում է «Ֆեյենոորդում»։
























































