Լիգա 1-ի 19-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղում ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ստացավ իր կարիերայի հերթական կարմիր քարտը։
Այս հեռացումն իսպանացու ֆուտբոլային կարիերայում 20-րդն էր։ Ռամոսը կարիերան սկսել է 2003/04 մրցաշրջանում։
Ըստ Opta վիճակագրական պորտալի՝ Ռամոսի մոտակա հետապնդողն իր ակտիվում յոթ կարմիր քարտ քիչ ունի։
Իսպանացի պաշտպանը ստիպված բաց կթողնի Լիգա 1-ի առաջիկա հանդիպումը և հաջորդ անգամ կարող է խաղադաշտ դուրս գալ 2022 թվականի հունվարի 15-ին՝ «Բրեստի» դեմ խաղում։
























































