ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիգա 1-ի 19-րդ տուրում «Լորյանի» դեմ խաղի մասին (1-1):
«Մենք առաջվա պես հավակնում ենք բոլոր տիտղոսներին։ Այնպես որ գոհ ենք արդյունքներից, իսկ թիմի ելույթներն արդարացնում են մեր սպասելիքները։ Բայց ամեն դեպքում կարող ենք ավելի լավ աշխատել։
Առաջին ամիսները լարված էին, շատ գործոններ կային, որ խանգարեցին մեզ անել այնպես, ինչպես ուզում էինք»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
























































