Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լորյանին» ու 1-1 ավարտեց հանդիպումը:
Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ տանտերերը բացեցին հաշիվը: 86-րդ րոպեին փարիզեցիների կազմում 2-րդ դեղին քարտով հեռացվեց Սերխիո Ռամոսը: Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Իկարդին հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով ՊՍԺ-ին պարտությունից:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
























































