Դեկտեմբերի 20-ին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն տոնել է ծննդյան 23-րդ տարեդարձը:
Փարիզյան թիմի ֆուտբոլիստները Մբապեին հատուկ մարզաշապիկ են նվիրել՝ 2050 գրությամբ: Ակնհայտ է Մբապեի թիմակիցներն անկնարկել են՝ Կիլիանը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ տարի:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
RMC Sport-ի տեղեկություններով, ՊՍԺ-ի ղեկավարները Կիլիանին ակումբում ամենաբարձր աշխատավարձն են առաջարկել: Հարձակվողը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Նրան իր թիմում է ցանկանում տեսնել նաև Մադրիդի «Ռեալը»:
Here’s the pic from Juan Bernat’s Instagram account. 📸⤵️
“Mbappé 2050” during his birthday celebrations together with his teammates. 👕 #PSG pic.twitter.com/F9v0TnrbOh
— Fabrizio Romano (@FabrizioRomano) December 21, 2021
























































