ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է տեղեկությունները, որ փարիզյան ակումբը բանակցել է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ։
«Մենք երբեք չենք կապնվել Զիդանի հետ և նրա հետ որևէ բանակցություն չենք վարել։ Կարող եմ ասել ավելին, այն պահից, երբ ակումբը գլխավորել է Մաուրիսիո Պոչետինոն, մենք ոչ մի այլ մասնագետի հետ բանակցությունների մեջ չենք մտել»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մրցաշրջանի ավարտից հետո Զիդանը գլխավորելու է ֆրանսիական գրանդը։
























































