«Մարսելի» պաշտպան Բուբակար Կամարան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառաայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու ավելի մեծ շանսեր ունեն մանկունիանցիները, քանի որ կատալոնական ակումբն ունի ֆինանսական դժվարություններ։
Ընթացիկ մրցաշրջանում Կամարան մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
























































