ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կիլիան Մբապեի հետ.
«Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Կարելի է կարծել, որ մենք այսպես ենք խոսում, քանի որ ցանկանում ենք երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց ոչ: 22,գրեթե 23 տարեկանում Կիլիանն անհավանական հասունություն է ցուցաբերում: Եթե նա որոշի մնալ ՊՍԺ-ում, նա կմնա, քանի որ մենք էլ ենք այդպես ցանկանում: Ես կարծում եմ՝ մենք Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու լավ շանսեր ունենք: Ես հավատում եմ»,- ասել է Լեոնարդոն:
























































