«Բարսելոնայի» հարձակվող Գավին գերազանցել է Լիոնել Մեսսիի նվաճումը, հայտնում է Marca-ն:
Գավին կապտանռնագույնների կազմում իր առաջին գոլն է խփել Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում: Գավին երրորդն է «Բարսելոնայի» կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում:
Իր գոլը Գավին խփել է 17 տարեկան 135 օրական հասակում: Այս ցուցանիշով նա շրջանցել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին (17 տարեկան 331 օրական): Կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Անսու Ֆատին է (16 տարեկան և 304 օրական): Երկրորդ տեղում Բոյան Կրկիչն է (17 տարեկան և 53 օրական):
«Բարսելոնան» այդ խաղում 3-2 հաշվով հաղթանակ է տարել: