ՊՍԺ-ի հարձակվող Պաբլո Սարաբիան, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս պորտուգալական «Սպորտինգում», մտադիր է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
29-ամյա Սարաբիայի գործերը լավ են ընթանում «Սպորտինգում», բայց պորտուգալական ակումբը չի կարող իրեն թույլ տալ ֆուտբոլիստի տրանսֆերը: Սարաբիան չի ցանկանում մնալ ֆրանսիական ՊՍԺ-ում, քանի որ վստահ չէ, որ հիմնական թիմում շատ շանս կստանա:
Իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որի սանն է հանդիսանում:
Ընթացիկ մրցաշրջանում Սարաբիան Պորտուգալիայի առաջնության 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: