Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:
«Գյումրի»-ն տոնել է իր առաջին հաղթանակը՝ 83-75 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 38 միավորով: Նա նաև 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 6 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին. ժամը՝ 19:00-ին «Երևան Բասկետը»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: