«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին պատմել է հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններից։
«Դեմբելեն մեզ միշտ ասել է, որ ուզում է մնալ «Բարսելոնայում»։ Հիմա առանցքային պահն է մոտենում, մինչև տարեվերջ պլանավորում ենք լուծել նրա պայմանագրի երկարաձգման հարցը»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։