«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է տեղափոխվել Ֆրանսիա։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը՝ 17-ամյա կիսապաշտպանը չի կարողացել նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ ակումբի հետ, չնայած ցանկանում է երկար տարիներ անցկացնել «Բարսելոնայում»։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ն պատրաստ է նրան ավելի շահավետ գործարք առաջարկել, քան «Բարսան»։ Փարիզյան ակումբում նրան հեշտորեն 50 մլն եվրո կվճարեն։