«Լիլի» նախագահ Օլիվյե Լետանգը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի՝ Լիգա 1 հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Ազարի վերադա՞րձը Լիլ. անհնարին ոչինչ չկա։ Եթե պետք է, ես կթռչեմ Իսպանիա՝ բանակցությունների։
Ակնհայտ է, որ Ազարը անհավանական խաղացող է: Այժմ նա խաղում է «Ռեալում» և պայմանագիր ունի «Ռեալի» հետ»,- մեջբերում է Լետանգին Goal-ը։
Ազարը «Լիլում» խաղացել է 2007-ից 2012 թվականներին՝ հաղթելով առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։