ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ իր կարիերայում փողը չի համարում գլխավոր շարժառիթը։
«Փորձը ավելի կարևոր է, քան գումար վաստակելը, թեև դա կարևոր է, քանի որ մենք ընտանիքներ ունենք, որոնց մասին պետք է հոգ տանել: Առաջին հերթին ես ձգտում եմ բացահայտումների, ճանապարհորդություննեիր, հանդիպել այլ խաղացողների, տարբեր մշակույթների…
Սկզբում աստղ համարվելու զգացումով ապրելը մի փոքր դժվար էր։ Բարեբախտաբար, ծնողներս ինձ չասացին գումարի չափը։ Եվ դա ճիշտ էի. ինչպե՞ս դաստիարակել 14-ամյա երեխային այն բանից հետո, երբ նա իմացել է, որ նա միլիոնավոր դոլարներ արժե:
Դրա շնորհիվ փողի նկատմամբ հանգիստ եմ վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ դա կարևոր է, ուրախ եմ, որ ունեմ փող, բայց դա իմ ամենօրյա մոտիվացիան չէ»,- ասել է ֆրանսիացին Paris Match-ին տված հարցազրույցում։