ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջում հրապարակում է արել կապված Սերխիո Ագուերոյի հետ, որն առողջական խնդիրների պատճառով ավարտեց կարիերան։
«Գրեթե ողջ կարիերայի ընթացքում միասին ենք եղել, Կուն․․․Մենք հիանալի, ինչպես նաև ոչ այնքան հաջող պահեր ենք ունեցել, բայց դրանք բոլորը մեզ միավորել ու ընկերներ են դարձրել։ Խաղադաշտի սահմաններից դուրս մենք կշարունակենք ապրել այդ պահերով։
Վերջերս տեղի ունեցած Ամերիկայի Գավաթի ահռելի ուրախությունից հետո, Անգլիայում ունեցածդ բոլոր հաջողություններից հետո․․․Ինձ համար ցավալի է տեսնել, որ դու հարկադրված դադարում ես սիրածդ գործով զբաղվել։ Վստահ եմ, որ երջանիկ կմնաս, որովհետև դու այնպիսի մարդ ես, որը երջանկություն է ճառագում։ Քեզ սիրող մարդիկ սրանից հետո էլ քեզ հետ կլինեն։ Հիմա քո կյանքում նոր փուլ է սկսվել։ Վստահ եմ, որ առաջ կշարժվես ժպիտով։
Քեզ ամենալավն եմ մաղթում կյանքիդ նոր փուլում։ Քեզ շատ եմ սիրում, ընկե՛րս։ Քո կարիքը կզգամ խաղադաշտում, կկարոտեմ Արգենտինայի հավաքականում միասին անցկացրած ժամանակներին»,- գրել է Մեսսին։
























































