«Ինտերը» և կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ են համագործակցության ավարտին։
29-ամյա կիսապաշտպանն ու միլանյան ակումբը շուտով պետք է խզեն պայմանագիրը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խաղում սրտի կանգից հետո դանիացուն տեղադրվել է կարդիո- դեֆիբրիլյատոր։ Իտալիայում այդ սարքի առկայության դեպքում չի թույլատրվում զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։
Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Դանիայում՝ իր նախկին ակումբ «Օդենսեում», որտեղ նա այժմ մարզվում է։ Բացի այդ, «Այաքսը» մի քանի շաբաթ առաջ խնդրել էր իտալական ակումբի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ տեղեկություն: