«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Ես հանդիպում ունեցա Մաուրիցիո Սարիի հետ, մի մարդու, ով կարող է փոխել ֆուտբոլը։ Նա մեծ կիրք ունի այս սպորտի նկատմամբ, նա ապրում է այս սպորտով։ Մեր մարզիչը վստահելի մարդ է։ Ես հայտնել եմ նրա հետ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու մասին»,- Լոտիտոյի խոսքերն է մեջբերում RaiSport-ը:
Սարին գլխավորել է «Լացիոն» 2021 թվականի հունիսին և ակումբի հետ պայմանագիր կնքել մինչև 2023 թվականի հունիսի վերջը։ Այսպիսով, երկարաձգումից հետո 62-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։