«Սենտ Էտյենի» ղեկավարությունը որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի հարցում. ինչպես և սպասվում էր, դա Պասկալ Դյուպրատն էր։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա մարզչի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի ամառ։ Գլխավոր խնդիրը Լիգա 1-ում գրանցումը պահպանելն է։ Մինչ այդ Պասկալ Դյուպրատը մարզել է «Կաենը»։ «Սենտ Էտյենը» 12 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարայի աղյուսակի 20-րդ տեղը։
Bienvenue pic.twitter.com/Y3mDbKZKG0
— AS Saint-Étienne (@ASSEofficiel) December 14, 2021
























































