ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է իր ակումբակից Սերխիո Ռամոսի մասին։
«Ինձ համար իսկական երջանկություն է՝ լինել Ռամոսի թիմակիցը։ Նա առաջին հերթին հրաշալի մարդ է, հետո էլ հիանալի ֆուտբոլիստ։
Մեր ակումբի բախտն իսկապես բերել է, քանի որ Ռամոսն իսկական առաջատար է նաև հանդերձարանում։ Նրա հեղինակությունը կօգնի ակումբին զարգացում ապրել»,- Նավասի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ռամոսը և Նավասը միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում», իսկ այժմ ակումբակիցներ են ՊՍԺ-ում։
























































