Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին քննադատել է ՊՍԺ-ին հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Այդ հարցը դեռ երկու տարի առաջ պետք է լուծվեր։ Կարծում եմ, եթե երկու տարի առաջ նրանք նստեին Մբապեի հետ ու ասեին․ «Սա քո թիմն է լինելու, մենք պատրաստվում ենք թիմը կառուցել քո շուրջ»։ Բայց հիմա նրա ճակատագիրն իր ձեռքերում է, նա կարող է գնալ ուր ուզում է»,- Անրիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ֆրանսիացի հարձակվողի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։