ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 18-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Մոնակոյի» դեմ խաղում։
12-րդ րոպեին ֆրանսիացին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը և առաջին խաղակեսի վերջին րոպեներին դուբլ ձևակերպեց։
22-ամյա հարձակվողի համար այս գոլերը 99-րդ և 100-րդն էին ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում։
Gracenote Live-ի համաձայն՝ Մբապեն դարձավ փարիզյան ակումբի պատմության մեջ երրորդ խաղացողը, ով Լիգա 1-ում հատեց 100 գոլի շեմը: Նրանից ավելի շատ աչքի են ընկել միայն Էդինսոն Կավանին (138 գոլ) և Զլատան Իբրահիմովիչը (113):
























































