ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում հաղթեցին «Մոնակոյին»։ Փարիզում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։
Առաջին խաղակեսում երկու գոլերն էլ խփեց Կիլիան Մբապեն։ Նախ նա իրացրեց 11 մետրանոցը, իսկ հետո Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
ՊՍԺ-ն վաստակեց 45 միավոր և ամրապնդեց առաջատարի դիրքերը Լիգա 1-ում: «Մոնակոն» 26 միավորով մնաց 8-րդ տեղում: Դեկտեմբերի 22-ին ՊՍԺ-ն կխաղա «Լորյենի» հետ, նույն օրը «Մոնակոն» կընդունի «Ռենին»:
























































