Չինական «Դալիան Յիֆան» ակումբի հարձակվող Սալոմոն Ռոնդոնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի, մանկունյանցիները մտադիր են ուժեղացնել հարձակման գիծը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը (հունվարի 31): Ռոնդոնը դարձել է ՄՅՈւ-ի գլխավոր թեկնածուն այն բանից հետո, երբ «Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվեց «Հերտա»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի օգտվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, որի պատճառով Չինաստանի առաջնության մեկնարկը հետաձգվել է, և վարձակալել 30-ամյա վենեսուելացու: