ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում։ Ինքը՝ հարձակվողը, վստահ չէ, որ հունվարին կլքի ակումբը և պատրաստ է սպասել մինչև ամառ։
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի երկու ակումբներ ուսումնասիրում են 28-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը (ակումբներից մեկը հավանաբար «Նյուքասլն» է)։
Այս մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
























































