Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հետաձգված խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:
Առաջին կեսում Դանջումայի ու Կապուի գոլերի շնորհիվ հյուրերը ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: Երկրորդ կեսի սկզբնամասում Դանջուման մեծացրեց իր թիմի առավելությունը:
71-րդ րոպեին Մալինովսկին կրճատեց հաշվի տարբերությունը: 9 րոպե անց Զապատան հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել իտալական ակումբին չհաջողվեց:
«Վիլյառեալը» 10 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
«Ատալանտան» 6 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: