ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բարձր է գնահատել իր թիմակից Լիոնել Մեսսիին, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ (4-1).
«Մեսսիի հետ խաղալը հեշտ է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ընդամենը մի քանի օր առաջ նա ստացավ «Ոսկե Գնդակը»։
«Բրյուգեի» դեմ խաղում խփած երկու գոլերից հետո Մեսսին երջանիկ է։ Հուսով եմ՝ Լեոն ապագայում էլ մեզ կօգնի»,- ասել է Մբապեն։
Հիշեցնենք՝ «Բրյուգեի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց նաև Մբապեն։
























































