Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։
Կարդացեք նաև՝ Կայացել է Եվրո-Մ19 որակավորման փուլի վիճակահանությունը