Դեկտեմբերի 8-ին կայացել է ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 12-րդ խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանը և աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։