Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) մամուլի ծառայությունը հրապարակել է տղամարդկանց ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը շարունակում է գլխավորել ԱՄՆ հավաքականը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ եռյակը եզրափակում է Ավստրալիան։
Հայաստանի հավաքականը 164 ազգային հավաքականների ցուցակում զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։