Deportes Cuatro-ն հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը պաշտոնանկ անի Մաուրիսիո Պոչետինոյին։
Աղբյուրի համաձայն՝ Լեոն ցանկանում է, որ թիմը գլխավորի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։
Փարիզյան ակումբին ու Մեսսիին քննադատում են Ֆրանսիայի առաջնությունում ոչ տպավորիչ խաղի և միավորներ կորցնելու համար: Ավելի վաղ L’Équipe-ն գրել էր, որ արգենտինացի հարձակվողի մտերիմները դա կապում են Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ով դեռ հստակ չի սահմանել ֆուտբոլիստի գործառույթները խաղադաշտում և օգտագործում է նրան տարբեր դերերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը։ Եթե ՊՍԺ-ն հեռացնի արգենտինացի մարզչին, ապա նա դժվար էե երկար ժամանակով առանց աշխատանքի չի մնա։