Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի Լիոն – Մարսել հանդիպման գլխավոր մրցավար Ռուդի Բուկեն սպառնալիքներ է ստացել Լիոնի նախագահ Ժան-Միշել Օլայից, հայտնում է RMC-ն։
Բուկեն պնդում է, որ Օլան սպառնացել է իրեն իր պաշտոնական դիրքով: Ըստ աղբյուրի, պատճառը կարող է լինել խաղը չշարունակելու որոշում կայացնելը: Ժան-Միշելը Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գործադիր կոմիտեի անդամ է:
«Լիոն»- «Մարսել» հանդիպումն ընդհատվել էր այն բանից հետո, երբ տրիբունաներից շիշ էր նետվել «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեի վրա, որը պատրաստվում էր իրացնել անկյունային հարվածը:Պայեն երկար ժամանակ պառկել էր խոտածածկին և ստացել է բժշկական օգնություն։ Մրցավարը դադարեցրել էր խաղը և ավել ուշ որոշել չավարտել այն։
Դեկտեմբերի 8-ին Լիգա 1-ի կարգապահական հանձնաժողովը կհանդիպի քննարկելու` Լիոնի նկատմամբ պատժամիջոցները: «Մարսելը» պահանջում է մրցակցին տեխնիկական պարտություն տալ: