ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կիսվել է ակումբում խաղալուց իր տպավորություններվ, ինչպես նաև խոսել է Լիոնել Մեսսիի և Մաուրիսիո Պոչետինոյի մասին։
«Ուրախ եմ, որ խաղում եմ հիանալի խաղացողների հետ մեծ ակումբում։ Ես դրանից մեծ հաճույք եմ ապրում:
Մեսսիի հետ ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Նա հիանալի խաղացող է, բոլորը դա գիտեն: Մենք պետք է հարմարվենք նրան։ Բոլորս սկսում ենք ավելի լավ ճանաչել միմյանց և շուտով կարողանանք առավելագույնը տալ թիմին։
Ֆուտբոլային աշխարհում միշտ շատ են քննադատությունները։ Ձեզ միշտ կքննադատեն ինչ-որ բանի համար։ Մեր մարզիչը կենտրոնացած է ՊՍԺ-ի վրա և յուրաքանչյուր հաջորդ հանդիպման համար ցանկանում է ավելի բարելավել մեր խաղը», մարոկացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում RMC Sport -ը:
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում սեփական հարկի տակ կխաղա «Բրյուգեի» հետ: