«Արիզոնայի» հարձակվող Լուի Էրիկսոնը ֆանտաստիկ ցուցանիշի է հասել հոկեյի ազգային լիգայում։
36-ամյա հոկեյիստը NHL-ում հատել է 1000 հանդիպման սահմանը։ Շվեդիայի հավաքականի առաջատարներից մեկը 2005 թվականից է հանդես գալիս ազգային լիգայում։ Այս ընթացքում Էրիկսոնը հանդես է եկել «Դալլասի», «Բոսթոնի», «Վանկուվերի» կազմերում, իսկ ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Արիզոնա»։
Էրիկսոնը 2013 թվականին Շվեդիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 2014 թվականին դարձել է Սոչիի Օլիմպիական Խաղերի արծաթե մեդալակիր։