«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան, այժմ ՊՍԺ-ում հանդես եկող Ջորջինիո Վեյնալդումը մտադիր է լքել Ֆրանսիայի առաջնությունը, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը ցանկանում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Հաղորդվում է նաեւ, որ հոլանդացին արդեն գնորդ ունի Անգլիայից՝ ի դեմս «Նյուքասլ Յունայթեդի»։
Հիշեցնենք, որ Վեյնալդումը Փարիզ է տեղափոխվել այս ամառ և ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո։
























































