ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան նշել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»:
«Ես շատ մոտ էի «Բարսելոնա» տեղափոխվելուն, բայց ես այնտեղ կգնայի միայն Մեսսիի հետ խաղալու համար։Երբ իմացա, որ նա տեղափոխվում է ՊՍԺ, ես երջանիկ էի: Դա ամենալավ բանն է, որ երբևէ կարող էր պատահել: Ես երազում էի խաղալ նրա հետ։
Այս տղան խենթ է, յոթ «Ոսկե գնդակ», պարզապես խենթ», արգենտինացու խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:
























































