Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը կիսվել է իր հույզերով՝ Դևիսի գավաթում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո։
«Երազանքներն իրականանում են։ Մենք արեցինք դա. մենք աշխարհի չեմպիոններ ենք», — գրել է Խաչանովն իր Twitter-ում։
Մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին (2-0): Վճռորոշ խաղում Դանիլ Մեդվեդևը հաղթեց Մարին Չիլիչին, իսկ Անդրեյ Ռուբլևը՝ Բորնե Գոյոյին։