Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ուժեղացնել հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է todofichajes.com –ը։
Ակումբի ղեկավարները փոխարինող են փնտրում Ալեքսանդր Լակազետին, ով ամենայն հավանականությամբ հաջորդ ամառ կհեռանա լոնդոնյան թիմից։
Լոնդոնյան ակումբի դիտակետում է «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդին: 21-ամյա խաղացողն ակումբի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2025 թվականը։ Հաղորդվում է, որ ֆրանսիացիները պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիդը «Լիլի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ:
























































