«Լիլլի» պաշտպան Սվեն Բոտմանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնեւմ է լրագրող Դևիդ Օրնշտեյնը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ձմռանը։
Ֆրանսիայի չեպիոնն իր հերթին չի նախատեսում բաժանվել 21-ամյա ֆուտբոլիստից։ Հիշեցնենք, որ անցած ամռանը Բոտմանի ծառայություններով հետաքրքրված էր նաև իտալական «Ռոման»։
Պաշտպանը «Լիլլի» կազմում մասնակցել է 60 հանդիպմանէ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։