Շվեդական Էստերսունդում շարունակվում է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Այսօր կայացած կանանց մրցապայքարի 4×6 կմ էստաֆետայում 1 ժամ 10 րոպե 30,3 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց Ֆրանսիայի հավաքականը։ Առաջատարին 57,9 վայրկյան զիջեց և երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Բելառուսը։
1 ժամ 11 րոպե 40,2 վայրկյան արդյունքով եռյակը եզրափակեց Շվեդիայի հավաքականը։ Այս պահին ընթացքի մեջ է տղամարդկանց 12,5 կմ հետապնդման մրցապայքարը։