Իտալական Ա Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։
5-րդ րոպեին Կեսյեն բացեց հաշիվը: 18-րդ րոպեին Սալեմակերսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 38 միավորով առաջին տեղում է։